Արտաքին 4 ամիս առաջ - 19:38 17-06-2026

ՆԱՏՕ-ն Թուրքիայում կտեղակայի իտալական ՀՕՊ համակարգ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարաբ-արևմւոտքում գտնվող Քոնիա նահանգում կտեղակայի հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ)։

Հակաօդային պաշտպանության «SAMP-T» իտալական համակարգը կտեղակայվի Քոնիայի 3-րդ գլխավոր ռազմաբազայում, որը Թուրքիայի կարևոր ավիաբազաներից է ու կարևոր դեր է խաղում ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային զորավարժություններում։

ՀՕՊ համակարգի տեղակայմամբ նպատակ կա ամրապնդել դաշինքի հակաօդային պաշտպանությունը։ Նշենք, որ «SAMP-T-»-ը մշակվում է Ֆրանսիայի և Իտալիայի միջև գործընկերության շրջանակներում ու կարող է օգտագործվել կործանիչների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), թևավոր հրթիռների և որոշ բալիստիկ հրթիռային սպառնալիքների դեմ։

Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարավում տեղակայել էր հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում