Արտաքին 1 տարի առաջ - 18:45 05-02-2025

Նորագույն ՀՕՊ համակարգ Գերմանիայի բանակում` Skyranger 30

Rheinmetall ռազմարդյունաբերական ընկերությունը Գերմանիայի բանակին է մատակարարել առաջին Skyranger 30 հակաօդային պաշտպանության համակարգը: Սա կարճ հեռահարության նորագույն համակարգ է, որը նախատեսված է օդային սպառնալիքների լայն շրջանակի դեմ արագ և արդյունավետ պայքարելու համար: Skyranger 30-ը տեղադրված է Boxer 8x8 հարթակի վրա, որը շարժունակ և պաշտպանված մեքենա է:

Դրա աշտարակը համալրված է Oerlikon KCE 30×173 մմ թնդանոթով, որն ունակ է րոպեում 1200 կրակոց արձակել։ Կրակվող արկերի առավելագույն հեռահարությունը 5-ից 8 կիլոմետր է: Այս համակարգն օգտագործում է ծրագրավորվող օդային պայթուցիկ զինամթերք (Airburst): Դրանցից յուրաքանչյուրում կա 160 վոլֆրամային գնդիկ, այսինքն՝ կրակի խտությունն ուղղակի ցանցի է վերածում թռչող ԱԹՍ-ն: Հրանոթից դուրս գալիս յուրաքանչյուր արկը միանգամից ծրագրավորվում է, թե որ հեռավորության վրա պետք է պայթի և ցրի ներսում գտնվող վոլֆրամային գնդիկները:

Առաջիկա տարիներին Գերմանիայի բանակը պետք է համալրվի տասնյակ Skyranger 30-ով: ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի ռազմավարության շրջանակում այս համակարգերով են համալրվելու նաև Եվրամիության այլ պետությունների բանակներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում