Ներքին 4 ամիս առաջ - 11:20 17-06-2026

Մի դիմում էլ մենք ներկայացրեցինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը պաշտոնապես ամուսնանում են

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական մեդիադաշտի ամենաքննարկվող զույգերից մեկը՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա նշանածը՝ մոդել, դիզայներ Անելյա Գուբրյանը, պաշտոնականացնում են իրենց հարաբերությունները:

Ալեն Սիմոնյանն իր սոցիալական էջում ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որն անմիջապես հայտնվել է ուշադրության կենտրոնում:

Տեսանյութին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Մի դիմում էլ մենք ներկայացրեցինք...»:

Ինչպես պարզ է դառնում հրապարակված կադրերից, զույգն այցելել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին:

Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը պաշտոնապես ներկայացրել են իրենց ամուսնությունը գրանցելու վերաբերյալ համատեղ դիմումը՝ դրանով իսկ ազդարարելով իրենց կյանքի ամենակարևոր ու սպասված փուլի մեկնարկը:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան