Արտաքին 4 ամիս առաջ - 23:11 16-06-2026

Կանխվել է Սպիտակ տան վրա ծրագրվող հարձակումը

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) այսօր հայտարարել է, որ կանխվել է Սպիտակ տան վրա ծրագրվող ահաբեկչական հարձակումը։

Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է գերատեսչության ղեկավար Քաշ Փաթելը։

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ ծրագրել էին հունիսի 10-ին, ինքնաշեն հարվածային դրոններով հարձակում իրականացնել Սպիտակ տան վրա։ Այդ պահին, ըստ Փաթելի, Սպիտակ տան տարածքում ընթանում էր UFC America 250 մրցաշարը։

Fox News-ի տեղեկություններով՝ հարձակումը պլանավորելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, ահաբեկչական գործողությունը մշակող անձանց թիվը, ըստ լրատվամիջոցի, գերազանցում է երկու տասնյակը։

Աղբյուր՝ «Ազատություն»

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում