Գյումրիի փողոցները շարունակում են քանդված մնալ։ Անձրևներից հետո բացահայտվում է մի շարք փողոցների իրական վիճակը․ քաղաքի տարբեր հատվածներում ճանապարհները ոչ միայն բարեկարգ չեն, այլև երկար ժամանակ չեն տեսել ասֆալտ։ Արդյունքում՝ անձրևի ժամանակ դրանք վերածվում են ցեխի, փոսերի ու դառնում դժվարանցանելի։
Հատկապես ծայրամասային թաղամասերում իրավիճակը մշտապես նույնն է․ անձրևից հետո փողոցները բառացիորեն «քանդվում» են, մեքենաները դժվարությամբ են անցնում, իսկ հետիոտների համար տեղաշարժը դառնում է գրեթե անհնար։
Շատ փողոցներ մինչ օրս էլ չունեն ասֆալտային ծածկ, կամ այն այնքան վատ վիճակում է, որ չի դիմանում անգամ միջին ուժգնության անձրևներին։ Մինչ այդ, Գյումրիի բազմաթիվ փողոցներ շարունակում են մնալ դժվարանցանելի՝ հատկապես վատ եղանակային պայմաններում։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան