Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 14 ժամ առաջ - 10:00 16-06-2026

ՊՆ-ն պարտաճանաչ չի վճարում, պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր, Սիփան Փաշինյանը՝ մարզպե՞տ․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անկախ դիտորդ» դաշինքն ու Դանիել Իոաննիսյանը վարչական դատարան են դիմել՝ պահանջելով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին՝ ենթադրյալ օրենսդրական խախտումների համար։ Հայցերից մեկը վերաբերում է նորաստեղծ ընտանիքներին տրամադրված դրամաշնորհներին։ Դատարանը հայցն ընդունել է վարույթ, իսկ նախնական նիստը նշանակվել է նոյեմբերի 2-ին։ Աննա Հակոբյանը մեղադրանքները հերքում է և հայտարարել է հակադարձ իրավական քայլերի մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը քննարկում է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցման ծրագիր՝ համագործակցելով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ։ 2026–2029 թվականներին նախատեսվող նախագիծը ներառում է դպրոց, մանկապարտեզ և ցերեկային կենտրոն։ Ծրագրի հիմնական ֆինանսավորումն ու կառավարումը կիրականացնի կազմակերպությունը, իսկ պետությունը կմասնակցի համաֆինանսավորմամբ։

Կազմակերպությունը հայկական սփյուռքի ավետարանական (բողոքական) ուղղվածություն ունեցող բարեգործական կառույց է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում և զբաղվում է կրթական, սոցիալական ու մարդասիրական ծրագրերի իրականացմամբ Հայաստանում և սփյուռքում։ Այն ֆինանսավորվում է հիմնականում սփյուռքահայ անհատ դոնորների, եկեղեցական համայնքների, նվիրատվությունների և բարեգործական հանգանակությունների միջոցով։

Նախաձեռնությունը հանրային քննարկումների առիթ է դարձել՝ կապված կրթական համակարգում կրոնական ուղղվածություն ունեցող կառույցների ներգրավվածության, կառավարման մոդելի և պետական վերահսկողության հարցերի հետ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանական գերատեսչությունը, որ պար­տադիր կարգով վարժական հավաքների է տանում քաղաքացիներին, հաճախ էլ այդ գործընթացը մահակ դարձնում ընդդիմադիրների գլխին, նույն պարտաճանաչությամբ չի վճարում հավաքների մասնակիցներին։

Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ մայիսի հավաքի մասնակիցներից շատերին մինչ այս պահը գումարներ չեն փոխանցվել, ասվել է, որ փոխանցումն ուշացումով կլինի։ Իսկ մինչ գումարը փոխանցելը զինվորական գրքույկները պահում են զորամասերում, ինչից քաղաքացիներն ավելի են մտահոգված։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իջեւանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր՝ Արտակի որդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, նշանակվելու է Տավուշի մարզպետ։ Նա նախորդ գումարման պատգամավոր էր, որից հետո Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ, բայց նախընտրական քարոզչության շրջանում ժամանել էր Հայաստան` հորեղբոր վերընտրվելուն աջակցելու։

Նա անգամ մարզեր էր գնում, քարոզչություն անում, եւ մի գյուղում՝ տեսանյութերից մեկում հենց նրան էր գյուղացիներից մեկն ասում` ներողություն խնդրելով չի լինի, դրանով ձեր արածների հետեւանքները չեք մաքրի:

«Հրապարակ» թերթը գրում է. Այսօր մեկնարկում են գործող Ազգային ժողովի վերջին հերթական նիստերը։ Թեև խորհրդարանը կարող է դեռ արտահերթ նիստեր անցկացնել, պատգամավորների մեծ մասի համար սա փաստացի վերջին աշխատանքային շրջանն է։ Նոր խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 2-ին, սակայն ժամկետը կարող է փոխվել, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները քննվեն Սահմանադրական դատարանում։ Ի դեպ, հեռացող խորհրդարանի պատգամավորները մեծ պարգեւավճարի ախորժակ ունեն, չնայած որ ամիսներ առաջ են մոտ 3-ական միլիոն պարգեւավճար ստացել։

«Փաստ» օրաթերթը գրում է, որ նախընտրական հավաստիացումները գյուղացուն աջակցելու մասին հերթական անգամ չեն իրականանում։ Թերթի փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ լոգիստիկան թանկ է, աշխարհագրական հեռավորությունը մեծ, և եվրոպական շուկան անհարմար է հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար։

Աղբյուրը նշում է, որ Եվրոպայում որոշ դեպքերում հայկական միրգն ու բանջարեղենը վաճառվում են 2–3 անգամ ավելի էժան, քան Ռուսաստանում։

«Փաստ»-ի տեղեկություններով, խոշոր տնտեսություններում կուտակված բերքը չիրացվելու պատճառով փչանում է։ Շուտով մեկնարկում է ծիրանի և այլ մրգերի սեզոնը, և թերթը հարցադրում է անում՝ ինչ լուծումներ է առաջարկվելու։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
14:00 Հղի է, թե՞ ոչ. Մենչի դստեր արձագանքը երկրպագուներին հուզող ամենագլխավոր հարցին
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
09:18 Իրանից հետո ԱՄՆ-ն կկենտրոնանա Ուկրաինայի հարցի վրա. Թրամփ