Փաշինյանը 1 մլն պարտաճանաչ վարկառուների հաշվին 218 հազարին «լավություն է անում»
copy image url

Փաշինյանը 1 մլն պարտաճանաչ վարկառուների հաշվին 218 հազարին «լավություն է անում»

Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 14:00 16-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախորդ հինգշաբթի հավանություն տվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Բացի այդ, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը ներկայիս մինչև 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20 տոկոս:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կա շուրջ 218 հազար մարդ, որոնք ունեն 1 մլն դրամը չգերազանցող վարկեր, որոնք այս պահի դրությամբ դասակարգված են որպես անհուսալի․ «Այսինքն՝ այս պահին այդ մարդիկ ունեն չկատարված 1 միլիոն ու ավելի քիչ պարտավորություններ բանկային համակարգի նկատմամբ, որի պատճառներով «սև ցուցակներ»-ում են, դատական ակտերի կատարման պրոցեսի մեջ են, հիմա մենք նրանց առաջարկում ենք, որ նրանք կարող են աշխատել ու աշխատանքի ընթացքում պարտքերը մարելու համար ոչ թե նրանց աշխատավարձի 50 տոկոսը կբռնագանձվի, այլ՝ 20 տոկոսը»։

Oragir.News-ի հետ զրույցում «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանի կառավարության այս նախաձեռնությունը որակեց որպես նախընտրական կաշառք․

«Գիտեք՝ երբ մենք փորձենք սրա դեմ խոսել, մեզ մեղադրելու են՝ ասելով՝ «վա՞տ ա, որ մարդկանց կուտակված, ժամկետն անց վարկային պարտավորությունները փորձում են մարեն», այն մարդկանց, ովքեր հայտնվել են սև ցուցակներում ու չեն կարողանում իրենց տույժերն ու տուգանքները վճարել։ Այս դեպքում հարց է առաջանում․ Հայաստանի Հանրապետության 1 մլն-ից ավել մյուս վարկառուների մասին ինչ-որ մեկը մտածելո՞ւ է, թե՞ չէ, ովքեր պարտաճանաչ կերպով կարտարում են իրենց պարտավորությունները, իրենց ընտանիքից, իրենց երեխայի հացից կտրում են, որպեսզի սև ցուցակում չհայտնվեն ու վճարում»։

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ միանշանակ սա նախընտրական քայլ է, որը միտված է վարկերը ներված քաղաքացիների շրջանում բոնուսներ հավաքելուն։ Նա նկատում է, որ այլ տարբերակով այս իշխանությունն այլևս ոչ մի ռեսուրս ու հնարավորություն չունի։ «Անգամ վարչական ռեսուրսը 1000 տոկոս խոդի դնելով՝ ձայն չեն կարողանալու հավաքեն։ Ավելին ասեմ՝ փորձեք մոնիթորինգ անեք ու պարզեք, թե այդ ժամկետն անց վարկեր ունեցողների մեջ որքանն են կազում այն երիտասարդները, ովքեր գնացել ու իրենց ընտանիքներից թաքուն վարկ են վերցրել, խաղադրույքներ են կատարել և այժմ չեն կարողանում այդ գումարները վճարել։ Այսինքն՝ սա շատ պարզ նախընտրական հնարք է․ հիշում եք՝ եթե տարբեր կուսակցություններ ընտրություններից առաջ փորձում էին ինչ-որ բարեգործություն կատարել, նույն Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնը ճանկռտում ու ասում էր՝ «էս ի՞նչ ա, նախընտրական կաշա՞ռք եք տալիս»։ Սա պարզ նախընտրական կաշառք է, այլ կերպ սա հնարավոր չէ մեկնաբանել»,- նկատում է նա։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց, որ գործող իշխանությունների համար վատ լուր ունի։ Նրա խոսքով՝ այս իշխանությունների հանդեպ ատելությունն այն աստիճանի «պերեդոզի վրա է», որ այս մարդիկ մեծ սիրով ընդունելու են այս նախընտրական կաշառքը, սակայն այդ 218 հազար քաղաքացիներից միայն 18-20 հազարն է ընտրություններին գնալու և ձայն տալու այս իշխանություններին․

«Չի անցնելու, հիմա որևէ տրյուկ, որևէ նախընտրական կաշառք, չի անցնելու։ Եթե անգամ ամեն համայնքում մի հատ սեղանիկ դնեն ու սկսեն կանխիկ գումար էլ բաժանեն, մարդիկ գնալու են, վերցնելու են ու դեմ են քվեարկելու։ Հավատացեք ինձ, ես չեմ կարող բացատրել, թե հանրային գիտակցության մեջ այս բեկումը վերջին մեկ-մեկուկես ամսում ինչից եղավ, միգուցե պրոցես էր, որ դա պետք է գար ու հասունանար, բայց ինձ, որ այս իշխանության օպոնենտն եմ, զարհուրեցնում է այն սարսափելի ատելությանն ու հաշվեհարդարի տրամադրությունները, որոնք կան ժողովրդի մեջ, ի դեպ հենց Նիկոլ ընտրած ժողովրդի մեջ՝ այս իշխանության հանդեպ։ Սա նախընտրական կաշառք է, անկախ նրանից՝ ընտրությունները կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ»։

Oragir.News-ի հարցին՝ կարո՞ղ ենք գնահատել, որ Նիկոլ Փաշինյանն այս կերպ լեգիտիմացնում է ընտրակաշառք բաժանելը՝ Նաիրա Զոհրաբյանը միանշանակ դրական պատասխանեց։

«Օրինական կաշառք, այդպիսի կաշառք մինչ ընտրությունները շատ կտեսնենք, կսկսեն բյուջեից տարբեր գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորել, բյուջեից գումարներ կհատկացնեն՝ մարդկանց հոսանքի, գազի պարտքերը վճարելու համար, ու էդ ամեն ինչը կանեն օրենքով՝ կառավարության որոշումներով։ Այսինքն՝ սա օրինականացված կաշառք է, սա ուրիշ անուն չունի։ Եթե նախկին իշխանությունը նման բան աներ աներ, այն ժամանակվա ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլի և նաև մեզ, մեզ կպատռեինք, իսկ միջազգային կառույցներն անմիջազպես իրենց զեկույցներում կնշեին, որ իշխանությունը օրինականացված ձևով կաշառք է բաժանում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ