Արտաքին 4 ամիս առաջ - 13:17 14-06-2026

Իսրայելը կարող է սահմանափակել գործողությունները Լիբանանում՝ ԱՄՆ–Իրան համաձայնագրի ֆոնին

Իսրայելը կարող է դադարեցնել կամ զգալիորեն կրճատել հարձակումները Լիբանանի խորքային շրջաններում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող համաձայնագրի ֆոնին։

Այդ մասին հայտնում է իսրայելական պետական Kan հեռարձակող ընկերությունը։

Kan-ի տվյալներով՝ Իսրայելը պատրաստվում է նվազեցնել հարվածները, որպեսզի «չվնասի» Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր պայմանավորվածությանը։

«Փաստացի, դրանք կարող են լինել վերջին օրերը, երբ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հնարավորություն ունի ուժ կիրառելու Լիբանանում նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու նպատակով»,- նշվում է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ՑԱԽԱԼ-ը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց՝ նույնիսկ Իրանի հետ հնարավոր համաձայնության պայմաններում։

Ավելի վաղ Al Arabiya-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են այսօր ստորագրել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ հուշագիր։ Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ը կներկայացնի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ Իրանը՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Նախնական տեղեկություններով՝ փաստաթղթի ստորագրումից հետո կարող է վերացվել իրանական նավահանգիստների շրջափակումը, իսկ Հորմուզի նեղուցը բացվել միջազգային նավագնացության համար։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում