Արտաքին 4 ամիս առաջ - 20:47 14-06-2026

Նոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագծից․ Reuters

Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը մի շարք հարցերի է անդրադառնում՝ Իրանի միջուկային ծրագրից մինչև Հորմուզի նեղուցի վերաբացում և նավթամթերքի արտահանման դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկում, իսկ վերջնական համաձայնագիրը կքննարկվի համաձայնեցումից հետո առաջիկա 60 օրերին, հայտնում է Reuters-ը։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ հուշագրի նախագիծը ներառում է հետևյալը․

Հորմուզի նեղուցը

Իրանն անհապաղ բոլոր առևտրային նավերի համար վերաբացում է Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն վերացնում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումը կսկսվի հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և կավարտվի 30 օրվա ընթացքում։

Ֆինանսական

Ֆինանսական մասով՝ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չկիրառել մինչև վերջնական համաձայնագրի կնքումը

Կոնկրետ ժամանակահատվածի համար Միացյալ Նահանգները կչեղարկի իրանական նավթամթերքի դեմ սահմանված պատժամիջոցները՝ թույլ տալով Թեհրանին վաճառել նավթը և շահույթ ստանալ։
ԱՄՆ-ն պատրաստ է ազատել Իրանի սառեցված 25 մլրդ դոլարի ակտիվները:

Միջուկային հարցը

Թեհրանը համաձայն է, որ ո՛չ կարտադրի, ո՛չ էլ կձեռք բերի միջուկային զենք։
Վերջնական համաձայնագրին հասնելուց հետո Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս կարգավիճակը՝ զերծ մնալով ուրանի հետագա հարստացումից և միջուկային օբյեկտների ընդլայնումից։
Իրանի միջուկային ծրագիրը, ուրանի հարստացման գործունեությունը և բարձր հարստացված ուրանի պաշարների կառավարման մեխանիզմները կբանակցվեն հուշագրի ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում և կհամաձայնեցվեն վերջնական համաձայնագրում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի