Ներքին 4 ամիս առաջ - 18:52 13-06-2026

Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի անձնական կյանքը շարունակում է մնալ հանրության և մեդիադաշտի ամենաքննարկվող թեմաների կենտրոնում: Օրեր առաջ դերասանուհին սոցիալական հարթակներում հրապարակումներ էր արել որդիների հետ՝ ցույց տալով, որ մեկնել են արտերկիր՝ հանգստի:

Սակայն այսօր համացանցում հայտնված նոր կադրերը շատերի ուշադրությանն են արժանացել: Սոցիալական էջերում հրապարակումներով է հանդես եկել նաև դերասանուհու նախկին ամուսինը՝ Արտակը:

Նա ևս կիսվել է որդիների հետ անցկացրած հանգստի կադրերով, որոնցից հետևորդներն անմիջապես նկատել են ուշագրավ դետալներ. պարզվում է՝ ընտանիքի անդամները, մեծ հավանականությամբ, նույն վայրում են հանգստանում։ Այս հանգամանքը քննարկումների ու ենթադրությունների մեծ ալիք է բարձրացրել երկրպագուների շրջանում։

Համացանցում երկու հիմնական հարց է պտտվում. արդյո՞ք սա պարզապես երեխաների երջանկության համար կազմակերպված համատեղ հանգիստ է, թե՞ նախկին ամուսինների հարաբերություններում նոր ու դրական փուլ է սկսվում։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անահիտ Կիրակոսյանը հանրությանը պաշտոնապես հայտնել էր իր և ամուսնու բաժանության մասին, ինչը ցավով էր ընդունվել երկրպագուների կողմից: Այս պահին որևէ պաշտոնական հայտարարություն, մեկնաբանություն կամ հաստատում հնարավոր վերամիավորման վերաբերյալ կողմերից չկա։

Երկրպագուները հույս ունեն, որ սա սիրված զույգի հաշտության առաջին քայլն է, և անհամբերությամբ սպասում են նոր զարգացումների:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան