Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 16:35 12-06-2026

Երևանում հերթական անգամ թալանել են քաղաքացու ավտոմեքենան՝ նրան պատճառելով 2 մլն դրամի վնաս

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 19 շենքի բնակիչը առօրյա գործերով տանից դուրս գալու նպատակով իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել է թալանված։

Ինչպես դեպքի վայրից Ահայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի վրայից գողացել են թափարգելը, լույսերը և այլ արժեքավոր մասեր՝ քաղաքացուն պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս։

Դեպքի փաստով քննչական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում