Ներքին 3 տարի առաջ - 22:03 22-01-2023

Թալանել են Քիքբոքսինգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ռոման Քալաշյանին պատկանող համակարգչային խաղերի սրահը՝ պատճառելով մոտ 8 մլն դրամի վնաս

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում։Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 1/54 հասցեում գտնվող համակարգչային խաղասրահի դուռը կոտրել են և, հնարավոր է, այնտեղից գողություն է կատարվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։30-ից մինչև 10։40-ն ընկած ժամանակահատվածում 4 ճիվաղ՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, տեխնիկակակ միջոցների գործադրմամբ բացել են «Քոֆֆի քլաբի» հարևանությամբ գործող համակարգչային խաղասրահի դուռը, իջել նկուղային հարկ, կոտրել խաղասրահի մուտքի դուռը և այնտեղից հափշտակել 5 հատ «PS-5» մոդելի խաղային համակարգիչ, 5 հատ «Sony PlayStation», 4 հատ «JVS» մոդելի հեռուստացույց և դիմել փախուստի։Ստահակը կամ ստահակները, տեսնելով, որ հեռուստացույցներից մեկը չեն կարողանում տանել, խփում և կոտրում են այն, սենյակում որոշ իրեր էլ տակնուվրա են անում։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Ռոման Սարդարյանի, ավագ քննիչ Ժորա Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված համակարգչային խաղասրահը պատկանում է Քիքբոքսինգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ռոման Քալաշյանին, ով աշխարհում ներկայացրել է Քիքբոքսինգը, բարձր է պահել Հայատանի պատիվը և նրա շնորհիվ բազմաթիվ անգամներ մրցումներում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձրացվել եռագույնը։ Ու հիմա տականքները թալանում են նրան ու նրա ընտանիքի անդամներին պատկանող կենտրոնը՝ պատճառելով մոտ 8 մլն դրամի վնաս։

Դեպքի թաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գողության այդ ողջ ընթացքը տեսանկարահանվել է տեսախցիկներով, մնում է ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեն ոչ միայն գողին կամ գողերին, այլ նաև գողոնը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում