Ներքին 4 ամիս առաջ - 13:50 12-06-2026

Դերասան Արմուշի որդին արդեն շրջանավարտ է. հայրիկի հուզիչ արձագանքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան, հումորիստ Արմուշի ընտանիքում տոն է. նրա ավագ որդին՝ Դանիելը, թևակոխել է կյանքի նոր փուլ և դարձել է դպրոցական շրջանավարտ։ Այս կարևոր ու պատասխանատու օրը սիրելի դերասանը չի կարողացել թաքցնել իր հույզերն ու ապրումները։

Արմուշը սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է տոնական ու հուզիչ մի հոլովակ, որին կից կիսվել է իր հայրական ամենանվիրական զգացմունքներով։

«Ուզեցա կիսվել զգացողություններս, բայց երջանկությունից հուզմունքս թույլ չտվեց։ Բարի երթ` իմ Դանիել։ Վստահ եմ, մեր երազանքը կատարվելու է»,— անկեղծացել է դերասանը։ Արմուշի այս հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է հազարավոր հավանումների և չափազանց ջերմ արձագանքների։

Հետևորդները, երկրպագուներն ու շոու-բիզնեսի գործընկերները շտապել են շնորհավորել Դանիելին կյանքի այս կարևորագույն ձեռքբերման կապակցությամբ։

Մեկնաբանություններում պատանուն ու նրա ընտանիքին մաղթում են հաջողություններով լի կանաչ ճանապարհ, մեծ նպատակների իրականացում և անսահման հպարտության առիթներ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան