Ներքին 4 ամիս առաջ - 16:47 11-06-2026

Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան

Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին:

Այս մասին իր հրապարակած տեսանյութում ասում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Քանի-որ հանրային տիրույթում չեն դադարում քննարկումներն առ այն, պետք է վերցնել մանդատները և գնալ խորհրդարան, թե ոչ, ուզում եմ մի քանի թեզերի անդրադառնալ, որոնք այս օրերին քննարկվում են։ Ընդդիմությունը լավ լուծում չունի, ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է գտնվում և ցանկացած որոշման դեպքում էլ միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին: Որոշ իրավաբաններ ասում են, որ եթե մանդատները չվերցնեք, Նիկոլ Փաշինյանը օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի կամ կդիմի Սահմանադրական դատարան և դրա արդյունքում կտա ավելի փոքր ուժերի:

Ես այդ սցենարը իրատեսական չեմ համարում և բացառում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբևէ կարմիր գիծ չի խախտի ինքն իր ու իր քարոզչական թեզերի նկատմամբ: Ավելի իրատեսական կհամարեի, եթե քննարկեինք, որ մի հրաշքով ընդիմությունը չվերցներ մանդատները ու բոլորը բացարկ հայտնեին, այս դեպքում իշխանությունը դրսում գտնվող ընդդիմությանը ամեն կերպ կճնշեր և կդեմորալիզացներ, ու 6 ամիս կամ 1 տարի հետո կգնար արտահերթ ընտրությունների և այնտեղ կձևավորեր բոլորովին այլ պատկերով խորհրդարան»,- նշել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ընդգծել է՝ անլուրջ է համարում իշխանական պատգամավորներ այս կողմ բերելու թեզը, ավելի լուրջ կհամարի ընդդիմության առաջնորդների հանրային երաշխավորություն ստանձնելն ու իրենց ցուցակներից պատգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար երաշխավորելը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի