Ներքին 4 ամիս առաջ - 16:33 11-06-2026

Պարապ ես` մաքրի՛ր. Լիլուն ամուսնուն ստիպել է լոբի մաքրել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն ինստագրամի իր պաշտոնական էջում հերթական զվարճալի ու կենցաղային հոլովակն է հրապարակել, որտեղ գլխավոր հերոսն իր ամուսինն է՝ Արկադին:

Զույգը հաճախ է երկրպագուներին ուրախացնում իրենց ընտանեկան անմիջական ու հումորով լի տեսանյութերով:

Տեսանյութում երգչուհին ամուսնու առջև է դնում լոբին և կատակով հրահանգում անցնել գործի. «Քանի որ պարապ ես, վերցրու ու մաքրի՛ր, քեզ համար զբաղմունք կլինի»,— ծիծաղելով ասում է Լիլուն։

Արկադին էլ, իրեն հատուկ համբերատարությամբ ու հումորով, ընդունում է կնոջ «մարտահրավերն» ու անցնում լոբի մաքրելու գործընթացին: Լիլուն հոլովակին կից թողել է բավականին դիպուկ ու ծիծաղելի մի մեկնաբանություն. «Տղամարդու համար՝ զբաղմունք, կնոջ համար՝ տանջանք»,— գրել է երգչուհին:

Շատ կանայք հումորով նշել են, որ սա հանճարեղ մեթոդ է ամուսիններին կենցաղային գործերում ներգրավելու համար:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան