Ներքին 4 ամիս առաջ - 14:28 11-06-2026

Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանն իր ընտանիքի հետ միասին գտնվում է տարվա ամենատպավորիչ ու սպասված հանգստի մեջ:

Դերասանուհին որդիների հետ մեկնել է եվրոպական ամենահեքիաթային քաղաքներից մեկը՝ Ամստերդամ, որտեղից արդեն հասցրել է կիսվել առաջին վառ ու գունեղ կադրերով: Անահիտը ինստագրամի իր պաշտոնական էջում հրապարակել է ճամփորդական մի հրաշալի տեսանյութ, որի կից արած գրառումը պարզապես հիացրել ու զարմացրել է բոլոր հետևորդներին:

Պարզվում է՝ ճամփորդական գեղեցիկ ու դինամիկ հոլովակի հեղինակը հենց դերասանուհու 8 տարեկան որդին է, ով իսկական պրոֆեսիոնալի պես է մոտեցել գործին. «Դե բարի լույս Ամստերդամից։ Հոլովակը մոնտաժել է 8 տարեկան Մհերս , այնպես որ, եթե հավանեցիք, սրտիկեք ու ոգևորեք նրան»,— հպարտությամբ գրել է Անահիտ Կիրակոսյանը։

Փոքրիկ Մհերի տաղանդն ու մոնտաժային հմտությունները վայրկյանների ընթացքում արժանացել են հազարավոր հավանումների և հիացական մեկնաբանությունների:

Երկրպագուներն ու աստղային մայրիկի գործընկերները շտապում են գովեստի խոսքեր շռայլել փոքրիկին՝ նշելով, որ նրան մեծ ապագա է սպասվում մեդիադաշտում, իսկ ընտանիքին մաղթում են անմոռանալի ու լեցուն օրեր Նիդերլանդներում:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան