Ներքին Միտք 4 ամիս առաջ - 18:40 10-06-2026

Ու՞ր են կորել այդ 198 քվեները. Բյուրակն Իշխանյան

Գրող Բյուրակն Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նոր հետաքրքիր տվյալներ եմ բերել։

Քանի որ ոմանք պնդում են, թե թվերի իրար չգումարվելն անուշադրության արդյունք են, որոշեցի ստուգել՝ իսկապե՞ս այդպես է։

Շատ պարզ թվաբանական հաշվարկ արեցի. իրար գումարեցի բոլոր կուսակցությունների ստացած քվեներն ու անվավերները, որ տեսնեմ՝ արդյոք ընտրողների թվին հավասար թիվ է ստացվում։

Պատկերը շատ հետաքրքիր էր։ Ներքևի պատկերում կապույտ գիծը նշանակում է, որ տվյալ տեղամասերում քվեաթերթիկների գումարը հավասար է ընտրողների թվին (այսինքն՝ տարբերությունը զրո է)։ Կարմիր կետերը ցույց են տալիս, երբ այդ երկու թվերն իրար հավասար չեն (այսինքն՝ տարբերությունը զրո չէ)։

Հիմա ամենակարևորը. եթե սա պարզապես մուտքագրման անուշադրության սխալ լիներ, թվերը պատահականորեն բաշխված կլինեին զրոյի երկու կողմերում, բայց տեսնում ենք, որ զրոյից ներքև ավելի շատ են տարբերությունները, ինչը նշանակում է, որ ավելի քիչ քվեաթերթիկ է մուտքագրվել, քան մարդիկ մասնակցել են ընտրություններին։

Այս տարբերությունը հատկապես մեծ է երեք ընտրատեղամասերում՝ 14/6, 3/26 ու 27/2։ Դրանցից մեկի՝ 3/26-ի հետքերով գնացի, ստուգեցի նաև քաղվածքը։ Քաղվածքում նույնպես 198 քվե պակասում էր ընտրության եկածների համեմատ։

Ու՞ր են կորել այդ 198 քվեները։



Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան