Ներքին 4 ամիս առաջ - 21:38 10-06-2026

30 տարի առաջ ստեղծվեց ու առ այսօր կա. Նոր հայեր թիմը վերամիավորվել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական հումորի պատմության մեջ ամենաաղմկահարույց, սիրված ու տաղանդավոր կոլեկտիվներից մեկը՝ ԿՎՆ-ի (ՈՒՀԱ) «Նոր հայեր» (Новые армяне) թիմը, կրկին վերամիավորվել է:

Թիմի անդամ, պրոդյուսեր ու դերասան Արմեն Պետրոսյանը (Մենչը) սոցիալական հարթակի իր էջում կիսվել է բացառիկ ու ջերմ լուսանկարներով՝ պատմելով իրենց բազմամյա անդավաճան ավանդույթի մասին:

Մենչն իր հուզիչ ու նոստալգիկ գրառման մեջ բացահայտել է, որ թիմի տղաներով արդեն երկար տարիներ է, ինչ պահպանում են կապն ու ամեն տարի ստեղծում իրենց տոնը. «2007 թվականից, ամեն տարի ամռանը, հավաքվում ենք «Նոր Հայեր» ԿՎՆ-թիմով հանգստանալու, վերհիշելու, ծիծաղելու, վերապրելու, կարոտ առնելու»,- անկեղծացել է պրոդյուսերը:

«Նոր հայեր» թիմը, որը ժամանակին գրավեց միլիոնավոր հանդիսատեսների սրտերը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, փաստորեն հանդիսանում է եզակի երևույթ հայկական մեդիադաշտում. «Հայաստանի պատմության մեջ երևի միակ թիմն ենք, որ 30 տարի առաջ ստեղծվեց, և առ այսօր գոյություն ունի: Ընկերությունը թանկ բան է»,- հավելել է Մենչը:

Հրապարակված լուսանկարները կարճ ժամանակում արժանացել են հազարավոր հավանումների: Օգտատերերն ու երկրպագուները մեկնաբանություններում նշում են, որ հենց այս տղաների շնորհիվ է կերտվել հայկական ժամանակակից հումորի հիմքը, և հիացմունք են հայտնել նրանց՝ տասնամյակների փորձություն անցած ամուր ընկերության հանդեպ: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան