Ներքին 4 ամիս առաջ - 20:31 10-06-2026

Իմ դարդը էս ձագերն են. Մարջանի անդրադարձը 6-ամյա Վահեի նամակին և մերօրյա իրականությանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը սոցցանցերի իր էջում հանդես է եկել չափազանց հուզիչ և մտորումների տեղիք տվող գրառմամբ: Նա պատմել է իր հայրենի գյուղում տեղի ունեցած մի պատահական, բայց խորհրդանշական հանդիպման մասին, որն ստիպել է վերանայել մեծերի պատասխանատվությունը գալիք սերնդի առաջ:

Հեղինակը կիսվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում՝ իր ծննդավայրում, 6-ամյա մի փոքրիկի հետ հանդիպման պատմությամբ, ով իր անմեղությամբ ու ջերմությամբ անջնջելի տպավորություն է թողել։

«Վահեն ա՝ վառվռուն ու հուր աչքերով Վահեն, էն նույն գյուղից, որտեղ ես եմ ծնվել: Նամակ էր բերել, գրել էր՝ սիրում է ինձ, ուրախ է, որ տեսավ»,- պատմում է Մարջանը:

Սակայն այս ջերմ հանդիպումը հեղինակի մոտ առաջացրել է ցավոտ մտորումներ երկրի ապագայի և այն ժառանգության մասին, որն այսօրվա մեծահասակները թողնում են երեխաներին։

Մարջանը բարձրաձայնում է մի մտահոգություն, որն այսօր հնչում է շատերի սրտերում՝ ցավով խոսելով հայրենիքի կորուստների և սերունդների առաջ մեր ունեցած պարտքի մասին։

«Վահեն դեռ չգիտի, թե մեծերս ոնց ենք վատնում իր ժառանգությունը: Իմ դարդը էս ձագերն են, որոնք մի օր նզովելու են մեզ՝ իրենց մի ոտնաչափ երկիր թողնելու համար»,- անկեղծացել է նա:

Գրառման ավարտին հեղինակը շեշտում է, որ փոքրիկն օժտված է բարձր դաստիարակությամբ ու արժանապատվությամբ, ինչն էլ ավելի է մեծացնում պատասխանատվության զգացումը նրա հանդեպ. «Վահեն խելոք է, 6 տարեկանում գիտի, որ մեծի հետ «դուք»-ով են խոսում. հաստատ կնզովի»:

Մարջանի այս գրառումը կարճ ժամանակում լայն արձագանք է գտել համանցում՝ արժանանալով հետևորդների հավանությանն ու հարյուրավոր մեկնաբանություններին, որոնցում մարդիկ կիսում են նրա մտահոգություններն ու ցավը: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան