Ներքին 4 ամիս առաջ - 14:14 10-06-2026

Ընտրակաշառքի գործով 240-ից ավելի անձանցից 100-ը կալանավորված են. մնացածի նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոցի. Նահապետյան

Ընտրակաշառք տվող և ստացող քաղաքացիների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոցի:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:

«Հաշվի առնելով, որ կոմիտեն խիստ է նման տեսակի հանցագործությունների դեմ պայքարում, գնում ենք առավել խիստ դատավարական հարկադրանքի միջոցների, այսինքն՝ ընտրակաշառք տվող և ստացող քաղաքացիների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոց կիրառելու, դա կարող է լինել կալանք, կամ տնային կալանք:

Հունիսի 8-9-ի դրությամբ մենք ունեցել ենք 115 քրեական վարույթ, որոնցով քրեական հետապնդումներ ենք հարուցել շուրջ 240-ից ավելի անձանց նկատմամբ: Նրանից 100-ը կալանավորված են, մնացածի նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ: Հիմնական հետապնդումները վերաբերելի են բնականաբար ընտրակաշառք տալուն և ստանալուն»,- նշել է Նահապետյանը:

Նահապետյանը ընդծեց՝ գաղտնալսել են քաղաքացիներին, կան օպերատիվ տեղեկություններ ընտրական հանցագործությունների մասին, ապա հավելեց, որ առաջիկայում էլ ընտրական հանցանքի մասով կլինեն ձերբակալություններ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան