Ներքին 1 ժամ առաջ - 23:28 09-06-2026

ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։

«Չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի փողոցներ ու բակեր»,– հայտարարել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ գործողությունները պետք է սկսվեն անմիջապես՝ այսօրվանից։ Այս հայտարարությունների ֆոնին Գյումրիում ակտիվորեն շրջանառվում են կարծիքներ, որ ՔՊ-ն հերթական անգամ փորձում է Սարիկ Մինասյանին քաղաքապետ դարձնելու սցենար իրականացնել։

Ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին՝ Վարդան Ղուկասյանի փեսային, ճնշումների միջոցով կստիպեն հրաժարական ներկայացնել։ Այդ դեպքում, եթե ավագանու անդամները չհրաժարվեն իրենց մանդատներից, գործող կազմից հնարավոր կլինի ընտրել նոր քաղաքապետ։

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի հրաժարականի դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված են հստակ ընթացակարգեր․ նոր քաղաքապետը չի ընտրվում համաժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրվում է ավագանու կողմից կամ նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար։

ՔՊ-ի հաշվարկներում, ըստ ամենայնի, առանցքային դեր ունի Սարիկ Մինասյանը՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, որը 2025 թվականի օգոստոսի 1-ից զբաղեցնում է ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։ Նմանատիպ սցենարով ՔՊ-ն 2024 թվականի հոկտեմբերին իշխանությունը խլեց «Բալասանյան դաշինքից»։

Այդ ժամանակ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ դաշինքի 14 անդամները հրաժարվեցին մանդատներից, ինչի հետևանքով քաղաքում ստեղծվեց կառավարման ճգնաժամ։

Այդ ճգնաժամը հաղթահարելու անվան տակ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում անցկացվեցին այսպես կոչված «նախնական ընտրություններ», որոնց արդյունքում ինը թեկնածուներից հենց Նիկոլ Փաշինյանն ընտրեց և քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց Սարիկ Մինասյանին։

Մինասյանը Գյումրին ղեկավարեց ընդամենը երեք ամիս։ Այնուհետև, մարտի 31-ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքում, ապրիլի 16-ին ավագանին քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին։

Սակայն ամիսներ անց՝ հոկտեմբերի 20-ին, Ղուկասյանը կալանավորվեց։ Այս ֆոնին Փաշինյանի՝ «արագ գործողությունների» մասին հայտարարությունները Գյումրիում շատերի մոտ տպավորություն են ստեղծում, որ իշխանությունը փորձում է կրկնել արդեն մեկ անգամ կիրառված սցենարը և քաղաքապետարանի կառավարումը կրկին վերադարձնել ՔՊ-ի վերահսկողության ներքո։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է