Ներքին 1 ամիս առաջ - 20:48 09-06-2026

«Պռեգոմեշ» խանութի ցուցափեղկում տեղադրվել է ինքնակամ գովազդ․ Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Պռեգոմեշ» խանութի ցուցափեղկում տեղադրվել է ինքնակամ գովազդ, որը ենթակա է ապամոնտաժման։

Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

Ավելի վաղ «Պռեգոմեշի» հիմնադիրը` երգչուհի Սիրուշոն, հայտնել էր, որ իրենց հրահանգել են մինչև հունիսի 11–ը Երևանի Աբովյան փողոցի խանութի ցուցափեղկից հանել «Էջմիածին» անունով խաչը։ «Ինստագրամի» «սթորի» բաժնում նա զրույց էր հրապարակել, որի ընթացքում աշխատակիցը տեղեկացնում էր քաղաքապետարանի պահանջի մասին։

Արմեն Առաքելյանի խոսքով` Երևանում արտաքին գովազդ տեղադրելու չափորոշիչները հստակ են և գոյություն ունի գովազդի տեղադրման թույլտվության ընթացակարգ։

«Այս տնտեսվարողն իր խանութի ճակատային հատվածում ունի «Պռեգոմեշ» հայերեն և անգլերեն գրվածքով գովազդի տեղադրման թույլտվություն, իսկ ցուցափեղկում որևէ արտաքին գովազդի տեղադրման դիմում չենք ստացել, հետևաբար նման թույլտվություն տնտեսվարողը չունի։

Տնտեսվարողը տեղադրել է ինքնակամ արտաքին գովազդ։ Վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից տնտեսվարողին տեղեկացվել է խնդրի մասին։ Ինքնակամ տեղադրված գովազդը ապամոնտաժելու համար տրվել է ժամանակ»,– ասել է Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև