Արտաքին 1 ժամ առաջ - 19:37 09-06-2026

20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Ադրբեջանի հետ գազի լրացուցիչ պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությամբ՝ լրացուցիչ համաձայնագրով կրկին Վրաստան կներկրվի 500 միլիոն մ³ գազ։

Այսպես է նա պատասխանել BMG-ի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի հետ թարմացված պայմանագրի պայմաններին։

«Չգիտեմ՝ կարո՞ղ ենք մտնել այս մանրամասների մեջ, թե` ոչ, բայց կրկին, ինչ վերաբերում է հիմնական էությանը. կար 20-ամյա պայմանագիր, որի ժամկետը լրանում էր այս տարի։ Այդ 20-ամյա պայմանագիրը երկարաձգվել է ևս 20 տարով։ Ծավալը չի փոխվել։ Այսինքն՝ նույն 500 միլիոն խորանարդ մետր գազը Վրաստան կմտնի այս 20-ամյա պայմանագրի հիման վրա։ Սա երաշխավորված ծավալ է, և գինը կրկին կլինի սոցիալական, ինչպես նախկինում էր սահմանված»,- ասել է Կոբախիձեն։

ՀԷՌԿ-ի (Հանրային էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողով / GNERC) տարեկան հաշվետվության համաձայն՝ 2025 թվականին Վրաստանն Ադրբեջանից ստացել է 2.27 միլիարդ մ³ գազ։ Դրանից 666 միլիոն մ³-ը եղել է ուղղակի ներկրում, իսկ 1,371 միլիարդ մ³-ը՝ լրացուցիչ և ընտրանքային պայմանագրերով ստացված գազ։ Անմիջապես Հարավկովկասյան գազատարով երկիրը ստացել է 235 միլիոն մ³ գազ։ Նախորդ տարվա համեմատ Ադրբեջանից ստացված գազի ծավալը նվազել է 1.6%-ով։

Aliq.ge

Ամենից շատ դիտված

10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան

Ձեզ գուցե հետաքրքրի