Ներքին 4 ամիս առաջ - 17:11 09-06-2026

Հստակ պահանջում եմ՝ ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք մինչև մյուս ընտրություն պետք է անցկացնի բանտում. Փաշինյան

Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ «բռնված» ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում: Դատական «Սանտա Բարբարաներին» պետք է վերջ տրվի:

Այս մասին Գործադիր մարմնի անդամների հետ առաջիկա ծրագրերի ու քայլերի քննարկման ժամանակ ասաց Փաշինյանը:

«Եթե սրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական-ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխություններն անհրաժեշտ է անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք են փոփոխություններ:

Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտակաշառք վերցնելու կամ տալու մեջ «բռնվել» են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյուքների ամփոփման առնվազն օրը լինեն բանտում: Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է, պետք չէ խղճահարության տեսարաններ սարքել:

Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են և եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան, մեր ժողովորդը և նրա ազատ կամքը, նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ