Ներքին 4 ամիս առաջ - 14:15 09-06-2026

Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Խաչատուր Հունանյանի անժամանակ ու ցավալի մահից հետո, ով երկար ժամանակ տոկունությամբ պայքարում էր ծանր հիվանդության դեմ, հայտնի են դարձել նրան վերջին հարգանքի տուրքը մատուցելու արարողությունների մանրամասները:

Խաչատուրի մտերիմ ընկերն ու գործընկերը՝ դերասան Մովսես Երեմյանը, սոցիալական հարթակի իր էջում կարևոր հրապարակում է արել՝ հանրությանը տեղեկացնելով սգո արարողությունների օրերի և վայրի մասին։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Սուրբ Լեոն (St. Leon) հայկական եկեղեցում:

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ հունիսի 16-ին՝ Փիրս եղբայրների Վալհալլա (Pierce Brothers Valhalla) հուշահամալիրում:

Հարազատները, ընկերները և տաղանդավոր դերասանի արվեստի բազմահազար երկրպագուները նշված օրերին հնարավորություն կունենան վերջին անգամ հրաժեշտ տալու և իրենց խոնարհումը բերելու անժամանակ կյանքից հեռացած արտիստի հիշատակին:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան