Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 18:31 08-06-2026

Թուրքիայի ԱԳՆ-ն գոհ է Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գոհ է Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներից։

Մենք ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվեցին խաղաղության և անդորրի մթնոլորտում, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Մենք հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ, որոնք թույլ կտան ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։