Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 00:30 01-04-2024

Էրդողանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից․ նրա հետընտրական ելույթը հետաձգվել է 

Թուրքիայում շարունակվում է այսօր կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների ձայների հաշվարկը։

Այս պահի դրությամբ ամփոփվել են ընտրատեղամասերի ավելի քան 72%-ից ստածված արդյունքները, որոնց համաձայն՝ առաջատարը ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն է (ՀԺԿ)։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը շարունակում է մնալ երկրորդը։

Ստորև ներկայացնում ենք ընտրությունների նախնական արդյունքները․

Հանրապետական-ժողովրդական կուսակցություն՝ 37․16%
Արդարություն և զարգացում կուսակցություն՝ 36․21%
Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցություն (քրդամետ)՝ 5․83%
Ազգայնական շարժում (Գորշ գայլերի քաղաքական թևը, դաշնակցում է Էրդողանի հետ)՝ 4․48%
Լավ կուսակցություն (ազգայնական, ընդդիմադիր կուսակցություն)՝ 3․58%
Կրկին բարօրություն կուսակցություն (ազգայնական կուսակցություն)՝ 5․78%
Մնացած կուսակցությունները՝ 6․76%

Հատկանշական է, որ Էրդողանը դժգոհ է ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ նրա ավանդական հետընտրական պատշգամբային ելույթը հետաձգվում է։

Ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը գրում է, որ նախապես այն նախատեսված էր Թուրքիայի ժամանակով (ՀՀ-ից հետ է 1 ժամով) 22։30-ին, սակայն ավելի ուշ հետաձգվել է և տեղի կունենա 00։30-ին։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին