20։00-ին փակվում են հանրապետության բոլոր ընտրատեղամասերը։ Այս տարի, ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի, ձայնի իրավունք ուներ 2.485.85 քաղաքացի։
Ընտրատեղամասերի դռները փակվելուց հետո սկսվում է քվեների հաշվարկը և նախնական արդյունքների ամփոփումը։
Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Այս ընտրությունների արդյունքում կձևավորվի Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովը։