Արտաքին 3 տարի առաջ - 18:00 14-05-2023

Թուրքիայում ընտրատեղամասերը փակվել են, մեկնարկել է ձայների հաշվարկը

Թուրքիայում ավարտվել է համապետական ընտրությունների քվեարկությունը և տեղական ժամանակով ժամը 17։00-ին (Հայաստանի ժամանակով 18։00-խմբ) փակվել են բոլոր ընտրատեղամասերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հանրապետությունում և արտերկրում ընտրությունների համար տեղադրվել էր ընդհանուր 191884 քվեատուփ։ Քվեարկության ավարտից հետո նախ կհաշվարկվեն նախագահական, իսկ այնուհետև՝ խորհրդարանական ընտրությունների համար տրված ձայները։

Նշվում է, որ Թուրքիայում քվեարկելու իրավունք ունի 60 միլիոն 721 հազար 475 բնակիչ, որոնց մեծ մասը կանայք են՝ ավելի քան 30.7 միլիոն։ Արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ից մայիսի 9-ը, որին մասնակցել է ավելի քան 1.8 մլն քաղաքացի։

Թուրքիայի 81 նահանգներում քվեարկությունն ընթացել է առանց էական ընդհատումների կամ միջադեպերի՝ անվտանգության խիստ ուժեղացված միջոցառումների պայմաններում: Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավանդաբար քվեարկել է Ստամբուլում, իսկ նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ Անկարայում։

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը ընտրությունների նախնական արդյունքները կհայտնի կեսգիշերին, իսկ պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում այսօր տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա