Ներքին 1 ամիս առաջ - 14:09 07-06-2026

Երևանի 7/3 ընտրատեղամասը հարմարեցված չէ մեծ թվով այցելուներ ընդունելու համար․ Ավետիք Չալաբյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

«Ես ուզում եմ գոհունակություն հայտնել ընտրողների ակտիվությունից։ Առավոտվանից համարյա բոլոր ընտրատեղամասերում բարձր ակտիվություն է, բայց, ինչպես տեսնում եք, կոնկրետ այս ընտրատեղամասում բարձր ակտիվությունը խնդիր է առաջացրել, որովհետև ընտրատեղամասի տարածքը հարմարեցված չէ մեծ թվով այցելուներ ընդունելու համար։

Ես հենց նոր խնդրեցի, որ արձանագրություն կազմվի, որ այս սենյակը կոնկրետ չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Այսպիսի սենյակում ընդհանրապես չի կարելի ընտրական գործընթաց կազմակերպել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ սա բացառիկ դեպք է, և վերոհիշյալ ընտրատեղամասը շատ խնդրահարույց է։

«Ընտրական գործընթացը նույնիսկ տեսախցիկով չի վերահսկվում, ինչը օրենքի պահանջ է»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը