Ներքին 4 ամիս առաջ - 11:28 06-06-2026

Ընտրական հանցագործության կասկածանքով ձերրբակալվել են մի շարք անձինք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։

Մասնավորապես, հանձնաժողովի անդամներ ընտրելիս վերջինս նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը՝ հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործելով որպես քվեներ ձեռք բերելու միջոց։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, գաղտնալսող միջոցներ հայտնաբերող սարքավորում, ինչպես նաև վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող՝ գումարային շարժերի, տարբեր քաղաքացիներին օգնություններ տրամադրելու վերաբերյալ մի շարք այլ փաստաթղթեր։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին