Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 18:40 04-06-2026

ԱՄՆ պետքարտուղարը TRIPP-ը միջանցք է անվանել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է՝ Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունից։

«Կարծում եմ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են Հայաստանի ներկայիս առաջնորդը պարտվի ընտրություններում Միացյալ Նահանգների հետ աճող հարաբերությունների պատճառով»,- ընդգծել է Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը և չեն պահանջում, որպեսզի այլ երկրների հետ բարեկամական հարաբերություններ չունենա։ «Մենք պարզապես ցանկանում ենք նրանց հետ ունենալ հարաբերություններ, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա ընդամենը սկիզբն է»,- շեշտել է նա։

ԱՄՆ պետքարտուղարն այս թեմային անդրադարձել է, երբ խոսում էր նախորդ շաբաթ Երևանում ԱՄՆ-ի և ՀՀ-ի նախաստորագրած TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրից, որն այսօր արդեն ստորագրվեց։

«Ես գիտեմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առանցքն է և դա չափազանց կարևոր է»,-ասել է նա, ապա՝ շարունակել. -«Այն իսկապես հնարավորություն ունի արմատապես փոխելու Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալու տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց: Այն կարող է զգալիորեն փոխել Հայաստանի տնտեսությունը»։

Ուշագրավ է, սակայն, որ ԱՄՆ պետքարտուղարը TRIPP-ի մասին խոսելիս այն միջանցք է անվանել․ «Կան ամերիկյան ընկերություններ և ամերիկացի աշխատողներ, որոնք դրանից կշահեն, բայց վերջնական շահառուները լինելու են հայ ժողովուրդը՝ այս միջանցքի բացման արդյունքում»։

Ռուբիոն հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում վերահսկել կամ ունենալ ամերիկյան տնտեսական մենաշնորհ։ «Մենք ցանկանում ենք, որ մեր ընկերություններն այնտեղ ունենան արդար հնարավորություններ և, ի դեպ, շատ դեպքերում՝ համագործակցենք հայկական ընկերությունների հետ, որպեսզի դա դառնա փոխշահավետ գործընթաց»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան