Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:02 17-05-2021

ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ քաղաքական կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել,որի ընթացքում ընդգծել են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկանում են Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրությունից:

«Պետքարտուղար Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ համագործակցության մասին և ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ «երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իսրայելում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայում շարունակվող բռնությունների կապակցությամբ իրենց ընդհանուր մտահոգությունը, ինչպես նաև հրադադարի հասնելու համար իրենց փոխգործակցությունը տարածաշրջանի գործընկերների հետ»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան