Ներքին 1 ամիս առաջ - 13:52 04-06-2026

ՄԻՊ-ի գործառույթների մեջ չի մտնում ՀՀ-ում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը. Մանասյանը՝ Օսիպյանի մասին

ՄԻՊ-ի գործառույթների մեջ չի մտնում Հայաստանում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրան նպաստելը, ՄԻՊ-ի գործառույթների մեջ մտնում է հացադուլ հայտարարած անձանց հետ կապված պետության կողմից հացադուլի վարման ընթացքին հետևելը և անհրաժեշտության դեպքում համապատասխան խախտումներն արձանագրելը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Արթուր Օսիպյանի պահանջին՝ հացադուլը դադարեցնելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի իրենից՝ «փախած» անվանելու համար:

Հարցին՝ ըստ Մանասյանի, Արթուր Օսիպյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, նա պատասխանել է.
«Ազատությունից զրկման հարցն այս անձի պարագայում ևս բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին։

Հիմա չեմ կարող կոնկրետ գործի մասին խոսել, որովհետև ի սկզբանե չունեինք անձի թույլտվությունը, համաձայնությունը և իրեն վերաբերելի փաստաթղթերին հնարավորություն չենք ունեցել ծանոթանալու: Հիմա արդեն հնարավորություն կունենանք նաև փաստաթղթերին ծանոթանալու, որպեսզի հասկանանք՝ օրինակ, տարբեր մարմիններ հիմքում ինչ են դրել մարդուն վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված և խնդրի վերաբերյալ ես ինքս նաև ապագայում եմ խոսելու»,-նշել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի միջև, որից հետո վերջինս ձերբակալվել էր։ Ավելի ուշ նա կալանավորվեց 2 ամսով: Ըստ ՔԿ-ի՝ Ա.Օ.-ն սոցցանցերում վարչապետի հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր:

Ավելի ուշ Օսիպյանի փաստաբանները հրապարակեցին նրա խոսքը հանրությանը, որում նա մասնավորապես նշել էր՝

«Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացրել այն բոլոր արցախցիների նկատմամբ:

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան` պաշտպանելով մեր հայրենիքը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը