Արտաքին 2 ամիս առաջ - 09:37 04-06-2026

Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը

Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը՝ «Հեզբոլլահ» շարժման կողմից հարվածների լիակատար դադարեցման պայմանով, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Վաշինգտոնի միջնորդությամբ երկու երկրների ներկայացուցիչների միջև կայացած բանակցություններից հետո։

«ԱՄՆ-ի գլխավորությամբ անցկացված բանակցությունների արդյունքում Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի։ Այն կախված է «Հեզբոլլահի» կողմից կրակի լիակատար դադարեցումից և «Հեզբոլլահի» բոլոր զինյալների՝ Լիտանի գետից հարավ գտնվող հատվածից դուրսբերումից», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը նաև պայմանավորվել են ստեղծել փորձնական գոտիներ, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ կիրականացնեն լիբանանյան զինված ուժերը։

«Իսրայելն ու Լիբանանը հաստատել են, որ միմյանց նկատմամբ թշնամական մտադրություններ չունեն, և պարտավորվել են շարունակել ուղիղ բանակցությունները՝ վստահության ամրապնդման, բոլոր վիճելի հարցերի լուծման և երկու երկրների միջև համապարփակ համաձայնագրի վրա աշխատելու համար», - հայտարարել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Այնտեղ հայտնել են, որ Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են «վերսկսել քաղաքականության և անվտանգության հարցերի քննարկումը հունիսի 22-ից սկսվող շաբաթվա ընթացքում՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով»։

Միաժամանակ ԱՄՆ-ը համաձայնել է «շարունակել միջանկյալ ժամանակահատվածում նպաստել կողմերի միջև շփումների հաստատմանը»։

Լիբանանն ու Իսրայելը ապրիլին համաձայնեցրել էին զինադադարը։ Լիբանանի բանակը Իսրայելի հետ հակամարտությանը չէր մասնակցում, ռազմական գործողությունները վարում էր «Հեզբոլլահ» շարժումը, որը զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների կողմ չէ։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին