Արտաքին 2 ամիս առաջ - 19:38 03-06-2026

Թուրքիան և ՌԴ-ն բանակցում են գազի պայմանագրի երկարաձգման շուրջ

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայարքթարը հայտնել է, որ Թուրքիայի պետական սեփականություն համարվող «BOTAŞ» խոշոր նավթագազային ընկերությունը և ռուսական խոշորագույն էներգետիկ «Գազպրոմ» ընկերությունը բանակցություններ են վարում պայմանագրերի երկարաձգման շուրջ։

Նշենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բնական գազի մատակարարման գործող համաձայնագրերի ժամկետը լրանալու է 2026-ի տարեվերջին ոը անցյալ տարի Թուրքիան ևս մեկ տարով երկարաձգել էր «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» խողովակաշարերով գազի գնումների պայմանագրերը։

Բայրաքթարը նշել է, որ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել պայմանագրի ժամկետների ու գազի ծավալների վերաբերյալ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված