Ներքին 4 ամիս առաջ - 15:51 03-06-2026

Բաժանում չի լինում. Արա Մարտիրոսյանի քույրը և ընկերները շնորհավորել են նրա երկնային տարեդարձը

Հայկական էստրադայի ամենատաղանդավոր, սիրված ու անփոխարինելի ձայներից մեկի՝ Արա Մարտիրոսյանի հիշատակը վառ է յուրաքանչյուրի սրտում:

Երգչի երկնային տարեդարձի առիթով սոցիալական հարթակները հեղեղվել են արխիվային կադրերով, հուշերով և կարոտով լի գրառումներով, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են՝ նրա թողած երաժշտական ժառանգությունն ու ջերմությունը երբեք չեն մարի:

Ամենաէմոցիոնալ հրապարակումներից մեկը կատարել է երգչի քույրը՝ Արաքսյա Մարտիրոսյանը։Նա ինստագրամյան իր էջում կիսվել է եղբոր մասնակցությամբ ջերմ, արխիվային տեսանյութով, որտեղ Արան երգում է, և կից կատարել է հետևյալ մակագրությունը. «Բաժանում չի լինում... Շնորհավոր ծնունդդ»,— գրել է Արաքսյան՝ օգտագործելով Արա Մարտիրոսյանի հանրահայտ ու խորհրդանշական երգի վերնագիրը:

Երգչի հիշատակի օրը անտարբեր չեն անցել նաև նրա հարազատ ընկերներն ու գործընկերները, ովքեր երկար տարիներ եղել են նրա կողքին:

Լիլիթ Գալստյանը սոցցանցի իր էջի «story» բաժնում հրապարակել է ջերմ ու գրկախառնված մի լուսանկար Արա Մարտիրոսյանի հետ:

Նա հոլովակին կից ընտրել է հենց «Բաժանում չի լինում» ստեղծագործությունը և գրել. «Շնորհավոր փառահեղ ծնունդդ, մարդ-լեգենդ: Արոս»։

Իրենց հրաժեշտի ու շնորհավորանքի խոսքերն են հղել նաև հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը և շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, ովքեր արխիվային թանկ կադրերի միջոցով վերհիշել են երգչի հետ անցկացրած լավագույն պահերը:

Արա Մարտիրոսյանն իր երգերով սիրվեց ու մնաց միլիոնավոր մարդկանց սրտերում, և ինչպես նրա մտերիմներն են շեշտում՝ իրական տաղանդներից ու հարազատ մարդկանցից երբեք «բաժանում չի լինում»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան