Ներքին 4 ամիս առաջ - 13:26 03-06-2026

Աբովյան համայնքին կվերադարձվի 0,17 հա մակերեսով հողամասը

Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք:

Դատախազությունից NEWS.am–ին հայտնում են, որ ապօրինի օտարված հողատարածքների ցանկում է եղել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը. այն 2016 թվականի հունիսի 6-ին աճուրդ վաճառքի միջոցով օտարվել է ֆիզիկական անձի: Վերջինս 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նույն հողամասը 72 միլիոն դրամով օտարել է այլ անձի:

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը:

Վճռով անվավեր է ճանաչվել Աբովյան համայնքի կողմից կայացված աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2016 թվականի հունիսի 6-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ անվավեր է ճանաչվել 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Աբովյանի նախկին քաղաքապետ Կ.Գ.-ն մեղադրվում է հողատարածքներ ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ