Ներքին 4 ամիս առաջ - 16:43 02-06-2026

Բացահայտվեց. ուր էր կորել Լիլի Մորտոյի ամուսնու դուստրը և ինչպես է նա արձագանքել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ավրորային տեսնելիս Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոյի մայրանալուց հետո համացանցում չէին դադարում քննարկումներն ու երկրպագուների մտահոգությունները:

Հետևորդները նկատել էին, որ ընտանեկան կադրերում անընդհատ երևում են Լիլիի ամուսնու որդիները, սակայն նրա դուստրը երբեք չկար: Շատերն արդեն սկսել էին անհանգստանալ և տարբեր վարկածներ առաջ քաշել:

Սակայն ամեն ինչ պարզվեց, և կասկածները փարատվեցին: Ինչպես հայտնի դարձավ, ամուսնու աղջիկը՝ Ռիման պարզապես երկար ժամանակ գտնվում էր Մոսկվայում և նոր է վերադարձել Հայաստան: Նորածին Ավրորայի հետ հանդիպումը եղել է չափազանց հուզիչ:

Փոքրիկ քույրիկին տեսնելիս Ռիման հիացմունքից չի կարողացել թաքցնել էմոցիաները՝ ասելով, թե կարծես իրական չլինի։Միևնույն ժամանակ, նա նաև ներողություն է խնդրել, որ այդքան ուշ է եկել քույրիկին տեսակցության:

Բացի այդ, Լիլի Մորտոն սոցիալական հարթակներում ևս մեկ ջերմ ընտանեկան հրապարակում է արել՝ այս անգամ ուշադրության կենտրոնում պահելով սիրելի ամուսնուն:

Նա ցույց է տվել, թե ինչպես է հայրիկը խնամում ու գրկում փոքրիկին՝ կից անկեղծանալով. Ավրորան միայն հայրիկի հետ է իրեն լիարժեք հանգիստ զգում,-նշել է նորաթուխ մայրիկը՝ փաստելով հոր ու դստեր միջև եղած անքակտելի կապը:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան