Ուղիղ եթեր
Արտաքին 2 օր առաջ - 20:49 01-06-2026

Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Յոլանտա Տուբայտեն:

«Նրան խիստ բողոք է հղվել Լիտվայի իշխանությունների կողմից խորհրդային զինվորների գերեզմանատունը ոչնչացնելու ծրագրերի վերաբերյալ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։