Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 15:58 31-05-2026

ՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին

Ուսուցիչները, որոնք այս իշխանության ժամանակ են ընդունվել աշխատանքի, առանց որևէ կոպեկ տալու որևէ մեկին, եկել են իրենց շնորհակալական խոսքը ասելու:

Այս մասին ասել է Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդենիկ Վարդանյանը։

«Այսպես կանգնած ենք 10-ից 15 ուսուցիչ, ովքեր այս իշխանության ժամանակ են ընդունել աշխատանքի, առանց որևէ կոպեկ տալու որևէ մեկին, այդ թվում և ես։ Նախկինում բոլոր ուսուցիչ ու տնօրենները հազարավոր դոլարներ էին տալիս աշխատանքի անցնելու համար, իսկ այսօր այս մարդիկ ընդունվել են և եկել են այստեղ կանգնում են, հիմա ասում են իրենց շնորհակալական խոսքը այս իշխանությանը:

Ես 36 տարի ես այդ դպրոցում եմ աշխատում, իսկ դպրոցում այնպիսի բարքեր էր, որ քրեաօլիգարխիկ իշխանությունն էր, քրեական տարրը ղեկավարում էր դպրոցը և ամբողջ գյուղը»,- ասել է Վարդենիկ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր ձայնագրություն, որտեղ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորել է մանկավարժական կազմին մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը։ Երեխաներին նույնպես հաղորդագրություն է ուղարկվել ՔՊ–ականների հետ հանդիպմանը գնալու համար։

Տեսանյութը՝ NEWS.am-ից

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը