Նախկին հունաբնակ Յաղդանը գոյատևում է բացառապես կոլեկտիվի շնորհիվ

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 23:03 23-04-2025
Լոռի Բերդ խոշորացված համայնքի Յաղդան գյուղից վերջին 30 տարվա ընթացքում հույների հեռացել են։ Գյուղում մնացել են 4-5 տարեց հույները, որոնք ի վիճակի չեն տեղափոխվել Հունաստան։

Նրանցից որոշները պարզապես չեն ցանկացել կտրվել ծննդավայրի հող ու ջրից: Ազգությամբ հույների բնակարաններում տարիներ առաջ սկսեցին վերաբնակվել տարածաշրջանի տարբեր գյուղերի նորաստեղծ ընտանիքներ։ Սակայն տեղացիները դժգոհում են, որ շատերը անշնորհակալ գտնվեցին ու քանդեցին դատարկ տները, շինանյութը գողացան կամ վառեցին։

Վերջին տարիներին բարեբախտաբար նման երեւույթ չի նկատվում։ Դատարկված Յաղդանը նոր բնակիչներով համալրվեց տարիներ առաջ, երբ գյուղում կոլեկտիվ տնտեսություն հիմնվեց, որը գյուղացիներին ապահովում է կայուն եկամուտով։

Գյուղացիները կոլեկտիվին վարձակալությամբ են տրամադրել իրենց վարելահողերն ու բացի այն, որ օրավարձով աշխատում են, նաեւ ամեն աշնանը կոլեկտիվից ստանում են հացահատիկ ու կարտոֆիլ՝ ըստ տարվա եկամտի։

Ամենից շատ դիտված