Արտաքին 1 ամիս առաջ - 23:10 29-05-2026

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կբարձրացնենք էներգակիրների գները, ինչը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի 14%-ը. Պուտին

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կբախվի իր ավտոմոբիլային փոխադրողների համար պահանջների խստացման և միավորումում երկաթուղային փոխադրումների սակագների աճի։

Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ստիպված կլինենք վերականգնել հայաստանյան ավտոմոբիլային բեռնափոխադրողների համար թույլտվությունների կարգը, դա անխուսափելի է։ Սա փոխգործակցության առանձին, շատ բարդ ոլորտ է։ Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել երկաթուղային սակագները. այժմ գործում են ներռուսաստանյան սակագներ, դրանք կբարձրացվեն մինչև ԱՊՀ երկրների մակարդակի սակագների»,- լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդը։

Պուտինը Հայաստանի համար էներգակիրների ներկայիս գները և եվրոպական գները անհամեմատելի է որակել։

Նա նաև նշել է` Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկաներ կգնա իր գյուղարտադրանքը ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզելու դեպքում։

«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ո՞ւր կգնա հայկական գինին։ Իսպանիա՞։ Իտալիա՞։ Ֆրանսիա՞։ Ռուսաստանում աշխատելու համար հայերը ստիպված կլինեն պատենտներ ձեռք բերել։ Մենք պետք է անկեղծ խոսենք այդ մասին։ Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել էներգակիրների գները, ինչը, մասնագետների կարծիքով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի 14%-ը», – ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից