Ներքին 4 ամիս առաջ - 22:11 29-05-2026

Գյումրիում հոկտեմբերի 20-ի զանգվածային անկարգությունների գործով 4 անձ արդարացվել է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Երկարատև և աղմկահարույց գործընթացից հետո Գյումրիի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի դեպքերի շրջանակում մեղադրվող 4 անձ արդարացվել է հենց նախաքննության փուլում։

Խոսքը Կարեն և Կարուշ Հովեյան եղբայրների, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան՝ Գևորգ Ղուկասյանի մասին է։

Հովեյան եղբայրների պաշտպանական կողմը հայտարարում է, որ ամիսներ շարունակ պնդել են՝ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են եղել, և վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունել է, որ վերջիններս որևէ հանցանք չեն կատարել։

«Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննության փուլում։ Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ գյումրեցի եղբայրները ձերբակալվել էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը՝ քաղաքապետարանի բակից։ Նրանց մեղադրում էին զանգվածային անկարգություններին մասնակցելու և քրեական գործի քննությանը միջամտելու մեջ։

Այսպիսով, ըստ վարույթն իրականացնող մարմնի որոշման, հաստատվել է, որ Կարեն և Կարուշ Հովեյանները որևէ հանցավոր արարք չեն կատարել։ Նույն գործի շրջանակում արդարացվել են նաև փաստաբան Ռուբեն Մխիթարյանն ու Գևորգ Ղուկասյանը։

Հիշեցնենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ընթացքում, Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ զանգվածային անկարգությունների և արդարադատության իրականացմանը միջամտելու հատկանիշներով։

Այդ գործով մեղադրյալ էր անցնում նաև Նարեկ Կոլյայի Ղուկասյանը, որը դեպքերի պահին նոր էր դարձել չափահաս և սովորում էր հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանում։

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան