Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:42 27-05-2026

Արարատը բոլորինն է՝ հայերինը, թուրքերինը, քրդերինը. պետք է վերացնել նախապաշարմունքները. Կարո Փայլան

Ես լավատես եմ, որ այդ սահմանը պիտի բացվի կարճ ժամանակի ընթացքում: Անշուշտ, Ադրբեջանը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի այդ սահմանը չբացվի, որպեսզի խոչընդոտի Հայաստանի զարգացումը:

Այս մասին Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանում գտնվող՝ հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը:

Ըստ նրա՝ եթե սահմանները բացվեն, և ժողովուրդները հանդիպեն, կտեսնեն, որ դա հայանպաստ, թուրքանպաստ և ադրբեջանանպաստ ճանապարհ է, և երեք ժողովուրդները միասնաբար պետք է քայլեն այդ խաղաղության ճանապարհով:

Փայլանը նշել է, որ ԱՄՆ-ն նույնպես շահագրգռված է, որ բացվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը, որպեսզի երեք երկրները գնան դեպի ԵՄ:

Ըստ նրա՝ 120 տարի բոլոր ժողովուրդները ծանր ժամանակներ են ապրել և կորուստներ ունեցել՝ թուրքերը, քրդերը, հայերն ու ադրբեջանցիները, որոնք բոլորն էլ ունեն նախապաշարմունքներ, իսկ դրանք պետք է վերանան. Արարատը մերն է, թուրքերինն է, քրդերինն է, բոլորինն է:

Նա նշել է, որ հետևելու է ընտրություններին, և Ամերիկայում բնակվելով՝ աշխատում է Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա խաղաղության գործընթացի համար, Ամերիկա-ԵՄ- Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա կամրջի համար:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է