Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 19:29 26-05-2026

Հորդորում ենք չանցկացնել Երևանի գինու փառատոնը հունիսի 6-ին և 7-ին․ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդը» հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով իշխանություններին Երևանի գինու փառատոնը չանցկացնել հունիսի 6-ին և 7-ին։

Հայտարարությունում ասվում է. «Հունիսի 5-7 Երևանում անցկացվելու են Երևանի գինու օրեր ամենամյա փառատոնը։ Գիտակցելով, որ միջոցառումն ամենամյա է և մասնավոր նախաձեռնություն է, Անկախ դիտորդն այնուամենայնիվ մտահոգիչ է համարում, որ փառատոնի անցկացման երկու օրերը համապատասխանում են լռության օրվան և քվեարկության օրվան։

Ակնհայտ է, որ այսպիսի մասշտաբային միջոցառումը չի կարող զերծ մնալ, թե քարոզչական միջոցառումներից, թե անվտանգության ուժերի կենտրոնացումից և կխաթարի նաև քվեարկությունը այն տեղամասային կենտրոններում, որոնք գտնվում են նախատեսված միջոցառման մոտակայքում։

Անկախ դիտորդը հորդորում է միջոցառման կազմակերպիչներին և Երևանի համայնքապետարանին վերանայել միջոցառման ժամկետները այնպես, որ հունիսի 6-ին և 7-ին ապահովվեն ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումները»։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7–ին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան