Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 10 կմ հատվածում, Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել բնակչի հողամասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: