Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 20:41 25-05-2026

Ձերբակալվել են ՊԵԿ-ի 32-ամյա և 34-ամյա աշխատակիցներ. ՆԳՆ

Ձերբակալվել են ՊԵԿ–ի 32-ամյա և 34-ամյա աշխատակիցներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:

Նրանք այցելել են Երևանի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող հյուրանոց, ներկայացել որպես հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։

Հյուրանոցի տերը նշել է, որ չունի այդքան գումար, կարող է վճարել 100 հազար դրամ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել գումարը փոխանցել հաջորդ օրը, սակայն գումարի հետևից եկած տղամարդկանց «դիմավորել են» ոստիկանները։

ՊԵԿ–ի ձերբակալված տեսուչներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Ամենից շատ դիտված