Ներքին 4 ամիս առաջ - 22:30 23-05-2026

Գյումրիի մի բնակարանում 50-ից ավելի անծանոթ մարդիկ են գրանցված հայտնաբերվել. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ին դիմած քաղաքացին ահազանգում է, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի տներից մեկի հասցեում գրանցված են տասնյակ անծանոթ անձինք, որոնց ինքը չի ճանաչում և երբևէ չի թույլատրել գրանցվել իր բնակարանում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ստուգումների ընթացքում պարզվել է, որ նշված հասցեում գրանցված է ավելի քան 50 մարդ։

«Կայքում նայեցի բոլորովին անծանոթ մարդիկ են, որոնց հետ մենք առնչություն չունենք։Ես խնդրում եմ, որ պատկան մարմինները զբաղվեն էս հարցով»,- հայտնում է Մկրտչյան Ա.-ն։
Բնակարանի սեփականատերը պնդում է, որ այդ անձանց հետ որևէ առնչություն չունի և նրանց մեծ մասին երբևէ չի տեսել, անգամ խիստ կասկածներ ունի, որ նրանք կարող են Գյումրիից լինել։ Սա, առաջին դեպքը չէ. ընտրություններից առաջ նման պատմությունները դառնում են պարբերական, իսկ նախադեպեր եղել են թե՛ Գյումրիում, թե՛ Էջմիածնում անցկացված ընտրությունների ժամանակ։

Հատկանշական է, որ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մի շարք բաժիններ ղեկավարում են ՔՊ-ականներ կամ իշխանությանը մոտ կանգնած կադրեր։ Օրինակ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Գյումրի-2» բաժնի պետը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ Նազելի Էլբակյանն է։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան