Ներքին Ավելին 5 ամիս առաջ - 23:25 23-05-2026

Զվարթ Ասատրյանի երկու դուստրերը միաժամանակ հրաժեշտ տվեցին դպրոցին

Ասատրյանների երաժշտական մեծ գերդաստանում մայիսյան այս օրերը լի են բացառիկ հաջողություններով ու ավարտական տոներով: Օրերս հանրությունը քննարկում էր լուսահոգի Արամ Ասատրյանի թոռան՝ Արմանի նշանածի համալսարանական ավարտական հանդեսը ԱՄՆ-ում, իսկ երեկ արդեն ընտանեկան մեծ ու կրկնակի տոնի մասին հայտնել է երգչի դուստրը՝ Զվարթ Ասատրյանը:

Զվարթը սոցցանցերի իր էջերում կիսվել է անչափ տոնական հրապարակումներով, որոնցից պարզ է դարձել, որ նրա երկու դուստրերն էլ այս տարի միաժամանակ ավարտել են դպրոցը և նշել իրենց խորհրդանշական «Վերջին զանգը»։

Հրապարակված տեսանյութերում ու լուսանկարներում երևում է, թե ինչպես են գեղեցկուհի քույրերը՝ տոնական ու նրբաճաշակ հագուստներով, ակտիվորեն մասնակցում դպրոցական մեծ միջոցառմանը։

Ամենատպավորիչ այն է, որ աղջիկները բեմից հանդես են եկել գեղեցիկ երաժշտական կատարումներով։ Հետևորդները միանգամից նկատել են, որ նրանք ժառանգաբար կրում են իրենց լեգենդար պապիկի՝ Արամ Ասատրյանի երաժշտական հզոր գեները։ Աղջիկների բեմական ձայնը հիացրել են դահլիճում ներկա գտնվողներին:

Ասատրյանների ընտանիքի համար այս օրը եղել է կրկնակի ուրախ, հպարտալի ու հիշարժան, քանի որ երկու զավակների հասունացումն ու դպրոցական պատերից դուրս գալը յուրաքանչյուր ծնողի համար մեծագույն երջանկություն է:

Զվարթ Ասատրյանի արած հրապարակումները մեծ հիացմունք են առաջացրել հետևորդների շրջանում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում